Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

ԼՈՒՐԵՐ: Իրադարձություններ Հայաստանում

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է

Հայկական հոգեբուժական ասոցիացիայի «Հոգեկան առողջության հայկական հանդես» պարբերականն ամփոփում է գործունեության 5-ամյակը: Հանդեսի խմբագրական խորհրդի հոբելյանական նիստին Հայկական հոգեբուժակական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյանն ընթրեցեց հանդեսի առաջին համարի խմբագրականը, որտեղ ներկայացված են  ամսագրի ստեղծման պատմությունն ու գործունեության նպատակները:


Թե ինչքանով է ամսագիրը հավատարիմ մնացել այս սկզբունքներին, փորձեցինք պարզել Արմեն Սողոյանի հետ զրույցում:


Հայկական հոգեբուժակական ասոցիացիայի նախագահ Արմեն Սողոյան–   Պարոն Սողոյան, ինչպես հղացավ ամսագիրը ստեղծելու գաղափարը, ներկայացրեք, խնդրե՛մ, նախապատմությունը:


–   Հայաստանում անհրաժեշտություն կար ունենալ հոգեկան առողջության թեմաները լուսաբանող պարբերական: Երկարատև քննարկումներ եղան Հայկական բժշկական ասոցիացիայի նախագահ Պարունակ Զելվեյանի հետ, քննարկվեց Հայկական հոգեբուժական ասոցիացիայի Գործադիր վարչությունում, և նպատակահարմար գտնվեց ստեղծել Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պաշտոնական պարբերականը` «Հոգեկան առողջության հայկական հանդեսը»: Եթե սկզբում ամսագիրն, իսկապես, թերացումներ ուներ, ապա այսօր այն արդեն ընդգրկված է ամսագրերի ցանկում, որոնք ճանաչված են Հայաստանի Բարձրագույն որակավորման հանձնաժողովի (ԲՈՀ) կողմից:  Հենց առաջին խմբագրականում մենք նշեցինք, որ հանդեսը զերծ չի կարող լինել թերություններից, և մենք ուրախ կլինենք, եթե մեր ընթերցողներն իրենց ուղղումներն ու առաջարկություններն ուղղեն մեզ: Առաջին անգամ հանդեսը լույս տեսավ  2009թ.` «Ֆարմացևտ պրակտիկ» խմբագրական թիմի (ներկայում՝ Med-Practic թիմ) աջակցությամբ: Հանդեսի առաջին համարը ողջունեցին ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը, Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Մարիո Մեյը, հանրապետության գլխավոր հոգեբույժ Սամվել Թորոսյանը, Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը: Մարդիկ, ովքեր շահագրգռված են և՛ մասնագիտության, և՛ գիտության զարգացման գործում, խրախուսեցին գաղափարն ու օգտակար եղան մեզ: 

 

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է


–   Ովքե՞ր են ընդգրկված ամսագրի աշխատանքներում:


–   Ամսագրի խմբագրական խորհրդում ընդգրկված են գիտական աստիճան ունեցող բոլոր հոգեբույժները և բժշկական հոգեբանության ոլորտի մասնագետները: Այն ընդգրկում  է, փաստորեն, հանրապետության հոգեկան առողջության ոլորտի ամբողջ գիտական սերուցքը: Սա հոգեբուժական ոլորտի պարբերական չէ, այլ՝ հոգեկան առողջության: Մենք այսօր ընդգրկված ենք ԲՈՀ-ի  այն պարբերականների ցանկում, որտեղ տպագրված հոդվածները հիմք են հետագայում գիտական աստիճան պաշտպանելու համար: Ամսագիրը չի վաճառվում, տպագրման համար դրամահավաք չի կազմակերպվում, այն տպագրվում է մեր գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ:

 

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է


Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր ԳասպարյանՄեր հաջորդ զրուցակիցը Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատասխանատու քարտուղար Խաչատուր Գասպարյանն է:


–   Պարոն Գասպարյան, ինչպե՞ս է դրսևորվել Ձեր համագործակցությունը «Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի հետ:


–   Մի խումբ համախոհներով հավաքվեցինք, մտածեցինք, որ հոգեկան առողջության գիտական ոլորտը պետք է զարգացնել: Հենց առաջին համարում տպագրվեց իմ հոդվածը` «Հոգեբանական տրավմայի առանձնահատկությունները» թեմայով:


–   Եթե ամփոփենք այս 5 տարիների գործունեությունը…


–   Երբ սեղանին  տեսնում ես բոլոր հրատարակված համարները, անիրական է թվում այդ մեծ աշխատանքը: Հրաշալի է, որ Հայաստանում կա նմանատիպ նախաձեռնություն: Ներկայում  հոդվածներ ստանում ենք նույնիսկ սփյուռքի մեր հայրենակիցներից, ինպես նաև ազգությամբ ոչ հայ արտասահմանյան գործընկերներից: Այսօրվա գիտության ներկայացվող պահանջները շատ են  տարբերվում այն չափանիշներից, որ եղել են Խորհրդային Միության տարիներին: Այսօրվա գիտությունը խորապես հիմնվում է ապացուցողկան հիմքի վրա, գիտական հոդվածը պետք է համապատասխանի բոլորովին այլ չափանիշների.  դրանք նոր ժամանակների մարտահավերներն են:

 

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է

 
Հայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-ՓաշայանՀայկական հոգեբուժական ասոցիացիայի պատվավոր նախագահ Մարիետա Մելիք-Փաշայանը մեզ հետ զրույցում խոսեց մասնագիտական ամսագրի գոյության կարևորության մասին. «Առհասարակ, մի շարք երկրներում գործում են հոգեբուժությանը նվիրված ամսագրեր: Մեր առաջընթացն այն է, որ մենք ստեղծեցինք ո՛չ միայն հոգեբուժությանը, այլև ամբողջ հոգեկան առողջության ոլորտին անդրադարձող ամսագիր: Մեր ամսագրում տպագրվում են ո՛չ միայն հոգեկան առողջությանը վերաբերող աշխատանքներ, այլև բոլոր այն ասպարեզներին հարող, որտեղ հոգեկան առողջության խնդիրը նշանակալից է. լինեն դրանք գաստրոէնտերոլոգիայի, թե  սրտային հիվանդություների, թե այլ մարմնական ոլորտում: Ընգդրկել ենք տարբեր տեսակի փսիխոակտիվ նյութերից կախվածության մասին աշխատանքներ: Այս ամսագիրը պետք է օգտակար լինի ո՛չ միայն բժիշկներին, այլև հանրության լայն շրջաններին»: 


«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ի պատասխանատու խմբագիր հոգեբույժ, պրոֆեսոր Սամվել ՍուքիասյանԱմսագրի պատասխանատու խմբագիրն այժմ հոգեբույժ, պրոֆեսոր Սամվել Սուքիասյանն է, ով փոխարինել է Արթուր Մկրտչյանին: Խմբագիրն իր ելույթում նշեց Հայաստանի նման փոքր երկրում աշխատանք նախաձեռնելու թերությունները. «Մեր երկրում յուրաքանչյուր 2-րդը մեզ ծանոթ է, հարևան է, բարեկամ է և այդպես շարունակ: Դժվար է այս պայմաններում պահպանել օբյեկտիվությունը: Ես ստանձնել եմ աշխատանքս՝ նախապես համաձայնեցնելով, որ կաշխատեմ՝ հնարավորություն ունենալով պահպանելու օբյեկտիվություն: Գիտեմ, որ շատ դժվար է հետևել գիտական աշխատանքի գնահատման օբյեկտիվ չափանիշներին, բայց անելու եմ ամեն հնարավոր բան»:  Սամվել Սուքիասյանը կոչ արեց երիտասարդ գիտնականներին ասմագրի խմբագրությանը դիմել միայն ապացուցողական հիմք ունեցող գիտական հոդվածներով: Նրա խոսքով` ամսագրի համար մեկնարկել է նոր փուլ, որում տեղ չունեն ցածրորակ հոդվածներն ու պատահական մեկնաբանությունները:

 

«Հոգեկան առողջության հայկական հանդես»-ը 5 տարեկան է

Հեղինակ. Նելլի Ղարիբյան
Սկզբնաղբյուր. med-practic.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...

 

Հետևե′ք մեզ ֆեյսբուքում

  ԽՄԲԵՐ   ԷՋԵՐ      

Med-Practic.com
Med-Practic Հոգեկան
առողջություն
 
Կլինիցիստ Գիտական
բժշկություն
Ոչ ավանդական
բժշկություն
 
ԳԼԽԱՎՈՐ
ԷՋ
Կոսմետոլոգիա Սեռական
առողջություն
 
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»
13-15-ը դեկտեմբերի, «Ճարպակալում. 2-րդ միջազգային միջմասնագիտական գիտաժողով»

Տարեցտարի աճող այս հիվանդությունն արդեն համարվում է ոչ վարակային պանդեմիա...

Իրադարձություններ Հայաստանում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ. դասախոսություն՝ բժշկական մայր բուհում
Սեռակրթությունը պետք է լինի տեղին, ժամանակին և գրագետ.  դասախոսություն՝ բժշկական մայր բուհում

ԵՊԲՀ-ում անցկացվեց դասախոսություն «Անվտանգ սեռական վարքագիծ» թեմայով՝ կազմակերպված սեռական առողջության հիմնախնդիրներին նվիրված կրթական ծրագրի...

Իրադարձություններ Հայաստանում
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի
Իզմիրլյան բժշկական կենտրոնը՝ նաև միզաքարային հիվանդության գերազանցության կենտրոն. Արթուր Գրաբսկի

Իզմիրլյան բժշկական կենտրոնի ուրոլոգիական կլինիկան ընթանալով տարածաշրջանային առաջատարության ճանապարհով վերջերս ձեռք է բերել մեկ միլիոն ԱՄՆ դոլար արժողությամբ...

Իրադարձություններ Հայաստանում
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին
«Սիմֆոնիկ Հայֆիլմ» խորագրով բարեգործական համերգ` նվիրված Արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Վահե Մելիքսեթյանի ծննդյան 36-ամյակին

2024 թվականի նոյեմբերի 4-ին Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ «Վահե Մելիքսեթյան» կրթաբժշկական հիմնադրամի...

Իրադարձություններ Հայաստանում
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով
Նոյեմբերի 1-ին և 2-ին, 2024 թ., «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողով

Սիրով հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Ընտանեկան բժշկություն» թեմայով 11-րդ գիտաժողովին՝ միջազգային մասնակցությամբ։ Միջոցառումը տեղի կունենա...

Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ
Գլխացավը ժամանակակից աշխարհում. մարտահրավերներ և ձեռքբերումներ

Հոկտեմբերի 10-17-ը «Ցավի բժշկության ազգային ասոցիացիան», «Ցավի հետազոտման միջազգային ասոցիացիան», «Ցավի Եվրոպական Դաշնությունը»...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց
ԵՊԲՀ. Ստոմատոլոգիական իմպլանտոլոգիայի ժամանակակից մոտեցումները. 6-օրյա դասընթաց

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում մեկնարկեց «Առաջադեմ ստոմատոլոգիական իմպլանտոլոգիա» թեմայով 6-oրյա վերապատրաստման դասընթացը...

Իրադարձություններ Հայաստանում
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով
ՀՀ ԱՆ. Քննարկում` թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ թեմայով

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը WCIT 2024 / DigiTec -ի շրջանակում մասնակցել է «Թվային փոխակերպման ազդեցությունը առողջապահական համակարգի կառավարման մեջ...

Իրադարձություններ Հայաստանում
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com
«Շուրջվիրահատական բուժքույրական խնամք» թեմայով դասընթաց. erebunimed.com

Հոկտեմբերի 7-11-ը «Էրեբունի» բժշկական կենտրոնի Հայաստանի անհետաձգելի և աղետների բժշկության միջազգային ուսումնավարժական կենտրոնը կազմակերպում է...

Իրադարձություններ Հայաստանում
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով
«Վարդանանց» ՆԲԿ-ն նոր համագործակցություն է սկսում  ռևմատոլոգիական հիվանդությունների ախտորոշման և բուժման նպատակով

«Վարդանանց» նորարարական բժշկության կենտրոնի հրավերով Երևանում էր Գերմանիայում ճանաչված ռևմատոլոգ...

Իրադարձություններ Հայաստանում
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com
Համաժողով «Վարդագույն հոկտեմբեր»-ին ընդառաջ. erebunimed.com

Աշխարհի տարբեր երկրների առաջատար մասնագետները Հայաստանում են՝ քննարկելու կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման և բուժման հիմնահարցերը...

Իրադարձություններ Հայաստանում
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը
ԵՊԲՀ. Ուսանողական գիտաժողով՝ նվիրված երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացմանը

«Երեխայի հոգեբանական, ֆիզիկական և մտավոր զարգացում, կրթություն: Կախվածություններ. Կանխարգելում, դրանց հոգեբանական, սոցիալական և ախտաբանական հետևանքները»...

Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am
Նոր հեռանկարներ Մարգարյան ծննդատանը. Ռուբեն Ադամյանի դասախոսությունը. morevmankan.am

Հայազգի հայտնի պլաստիկ վիրաբույժ, Ի․Մ. Սեչենովի անվ․Մոսկվայի առաջին պետական բժշկական համալսարանի ուռուցքաբանության, ռադիոթերապիայի և պլաստիկ...

ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները
ԵՊԲՀ. Միջազգային բժշկական երկօրյա համագումարն ամփոփեց աշխատանքները

Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սեպտեմբերի 26-ին շարունակվեց Ֆրեզնոյում Հայաստանի Հանրապետության պատվավոր հյուպատոսության...

Իրադարձություններ Հայաստանում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ